Ուորլիքն ասել է` որ դեպքում կարող են հանդիպել Մնացականյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը

Աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված չէ, բայց այն կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի, ինչպես նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հանդիպումը կարող է տեղի ունենալ աշնանը: ՌԻԱ Նովոստիին այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին և Բաքվին կոչ է արել պատրաստվել բանակցությունների

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում 3+2 ձևաչափով հանդիպումը կարող է կայանալ աշնան սկզբին, եթե երկու պետությունների հարաբերություններում տիրող իրավիճակը և համաճարակի զարգացումը թույլ տան»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում «համանախագահների միջև շփումներն ընթանում են մշտական ռեժիմով, ամեն օր»։

«Այժմ գլխավոր խնդիրը հայ-ադրբերջանական սահմանին բավական լարված մնացող իրավիճակը լիցքաթափելն է և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում դիվանագիտական որոշումների ակտիվացումը»,-ասել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը։

Նա նշել է, որ հնարավոր հանդիպման վայրը դեռ որոշված չէ, բայց այն «կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում»։

ԱԳՆ խոսնակն ասաց` որ դեպքում տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հուլիսի 27–ին ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հայկական կողմը ևս մեկ զոհ տվեց` պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել