Սրտանոթային խնդիրներ ունեցող անձինք ու կորոնավիրուսը. ինչու է այն վտանգավոր

Ինչու է կորոնավիրուսը վտանգավոր հատկապես սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց համար։ Մասնագետը տալիս է հարցի պատասխանը։
Sputnik

ՀՀ Առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը նախարարության պատրաստած տեսանյութում խոսում է կորոնավիրուսի և սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց վրա դրա ազդեցության մասին։

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում աստիճանաբար բարելավվում է. վարչապետ

Համլետ Հայրապետյանի խոսքով` սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց կորոնավիրուսի հիվանդության ընթացքը կարող է լինել ավելի ծանր։ Այդ խնդիրներ ունեցող մարդիկ պետք է ավելի զգույշ և խիստ հսկողության տակ լինեն։

Խոսելով կորոնավիրուսից պաշտպանվելու մասին` բժիշկը նշում է, որ սրտանոթային հիվանդների դեպքում էլ պաշտպանիչ միջոցները նույնն են, ինչ բոլորի դեպքում` դիմակների կիրառում, սոցիալական հեռավորության պահպանում, ախտահանում։

Համլետ Հայրապետյանի նաև հավաստիացնում է, որ սրտանոթային հիվանդի բուժման համար կիրառվող դեղերը պետք է հիվանդը շարունակի ընդունել նաև կորոնավիրուսով վարակվելու դեպքում։ Դրանք հակացուցված չեն։

Ռուսաստանն անհատույց կերպով կորոնավիրուսի թեստեր է տրամադրել ավելի քան 30 երկրի