Մերսման ծառ Հայաստանում. հնարամիտ արջը գտել է քորը հաղթահարելու ձևը. զվարճալի տեսանյութ

Խոսրովի արգելոցի բնակիչներից մեկը` հսկա արջը, գիտի, թե կորոնավիրուսի օրերին ինչպես կարելի է առանց մերսման սրահ գնալու քորվել մաքուր օդում։
Sputnik

Խոսրովի արգելոցում տեղադրված տեսախցիկները հիանալի կադր են որսացել. արջը վայելքի մեջ է, քանի որ գտել է քորը հաղթահարելու և իրեն մերսելու ձևը։

Ընձառյուծն ինքնամեկուսացել է Խոսրովի անտառում. նոր լուսանկարի հումորային արձագանքները

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Facebook սոցցանցի էջում «Մերսման ծառը» խորագրով տեսանյութ է հրապարակել։ Քանի որ արտակարգ դրություն է և խորհուրդ չի տրվում այցելել մարդաշատ վայրեր, արջը լավ օրինակ է ցույց տալիս` կարելի է հենց բնության գրկում մերսվել։

Տխուր սիրո պատմություն. Կարմիր գրքի հովազը Հայաստանում փնտրում է իր կեսին և չի գտնում

Հիմնադրամի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է հնարամիտ արջը ծառի ճյուղերից մեկի միջոցով քորում գլուխն ու մերսում իրեն։

Խոսրովի անտառում բնակվող Նեոն համացանցի աստղ է դառնում. տեսանյութ