Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից զոհված Աշոտ Միքայելյանը պարգևատրվել է Մարտական խաչով

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար պայմանագրային զինծառայողը վարչապետի միջնորդությամբ հետմահու պարգևատրվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորված պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհված Աշոտ Միքայելյանը շուտով պետք է հայր դառնար

ՀՀ վարչապետի միջնորդությամբ, նման հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Աշոտ Գևորգի Միքայելյանին հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք` հուլիսի 27-ին` ժամը 01։10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը:

Տավուշում դիպուկահարի կրակոցից վիրավորված զինծառայողը մահացել է հոսպիտալի ճանապարհին. ՔԿ