Ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհված Աշոտ Միքայելյանը շուտով պետք է հայր դառնար

Գիշերը դիպուկահարի կրակոցից մահացած զինծառայող Աշոտ Միքայելյանը տարեսկզբին էր ամուսնացել, ընտանիքի հետ ապրում էր Վանաձորում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը 29 տարեկան էր, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից: Ամուսնացած էր, ընտանիքի հետ ապրում էր Վանաձոր քաղաքում: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Հայաստանի սահմանին պայմանագրային զինծառայող է զոհվել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Աշոտն ու կինը`Սյուզին, շուտով ծնողներ պետք է դառնային։

Աշոտ Միքայելյանն ավագ եղբայր ունի, որը նույնպես զինվորական է։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ հյուսիս–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 2-րդ և 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Տավուշում դիպուկահարի կրակոցից վիրավորված զինծառայողը մահացել է հոսպիտալի ճանապարհին. ՔԿ