ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik. Կոմիտասի պողոտայի թիվ 38 շենքի մոտակայքում տեղի է ունցել վրաերթ, կա տուժած։ Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վրաերթի մասին ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են հուլիսի 26-ին` ժամը 20։42-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ալեքսան Կ․, ծնված 1985 թ․) վրաերթի է ենթարկել Էդուարդ Մ․-ին (ծնված 1966 թ․)»,–ասվում է հաղորդագրության մեջ։
«Հրազդան» ցուցանակի մոտակայքում Opel Astra G–ն վրաերթի է ենթարկել մի կնոջ ու գլորվել ձորը
Փրկարարները Էդուարդ Մ․-ին տեղում ցուցաբերել են առաջին օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնությանը։ Նա հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա։
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։
Էջմիածնում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել տատին և 2 թոռներին. վարորդը փախել է