Մոսկվայի դատարանը կալանավորել է հայերի հետ ծեծկռտուքին մասնակցած 4-րդ ադրբեջանցուն

Հուլիսի 25-ին դատարանը զանգվածային կռվի երեք մասնակիցներին կալանավորելու որոշում էր կայացրել։ Նրանց կալանավորվել էին խուլիգանության մեղադրանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Մոսկվայի Կուզմինսկի դատարանը մոսկովյան սրճարաններից մեկում հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքին մասնակցած չորրորդ ադրբեջանցուն կալանավորելու որոշում է կայացրել։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել դատարանի մամուլի քարտուղարը։

Ադրբեջանցիները Վրաստանում հարձակվել են հայի վրա

«Դատարանը Ադրբեջանի քաղաքացի Գիյասով Ժդեյհունի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ մինչև սեպտեմբերի 24-ը ժամկետով»,-ասել է նա։

Հուլիսի 25-ին դատարանը զանգվածային ծեծկռտուքի երեք մասնակիցներին կալանավորելու որոշում էր ընդունել։ Նրանց կալանավորել էին խուլիգանության մեղադրանքով։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիները խմբերով հարձակվել էին հայերի վրա։ Ռուսաստանում և այլ երկրներում բնակվող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերից հետո։

Ինչու է Ադրբեջանը փորձում լարված պահել վիճակը. մեկնաբանում է քաղաքագետը