«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին

Լոլիտայի նոր ընտրյալը լուրջ գործարար է։ Եվ չնայած նա իր հետ Վիտեբսկ չի մեկնել, Լոլիտան գոհ է նրանից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Ռուսաստանյան հայտնի երգչուհի, 56-ամյա Լոլիտա Միլյավսկայան խոստովանել է, որ իր ներկայիս ընտրյալը բավական լավ է վաստակում և ամուսին լինելու հիանալի թեկնածու է: Սակայն երգչուհին նրա անձը չի բացահայտել:

«Բուռն հույզեր չկան։ Չէ՞ որ մենք 18 տարեկան չենք: Թիթեռնիկներ էլ փորում չկան՝ դա վնասակար է: Ես արդեն առանց թիթեռնիկների եմ: Սակայն եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ», - ասել է երգչուհին StarHit-ին:

Նա հավելել է, որ ընտրյալը պետք է իր հետ պետք է Վիտեբսկ մեկներ երաժշտական փառատոնի, սակայն անհետաձգելի գործերի պատճառով չի կարողացել ուղեկցել իրեն: Դա երգչուհուն որևէ կերպ չի շփոթեցրել, քանի որ նա (ընտրյալը) լուրջ գործարար է:

Լոլիտայի 5–րդ ամուսինը բացահայտել է երգչուհուց բաժանվելու իրական պատճառը

«Թող աշխատի: Ինձ այլևս անգործներ պետք չեն», - նշել է Լոլիտան:

ԶԼՄ-ները հայտնում են, որ ներկայիս փեսացուն երգչուհուց փոքր է 8 տարով: Լոլիտան պատմել է, որ նրա հետ հիմնականում գիշերը և հեռախոսով է շփվում, քանի որ նա միշտ զբաղված է: Սակայն երբեմն սիրահարներին ամեն դեպքում հաջողվում է հանդիպել միմյանց և լավ ժամանակ անցկացնել:

Լոլիտա Միլյավսկայան ծնվել է 1963 թվականի նոյեմբերի 14-ին Ուկրաինայում: Նա հայտնի էստրադային երգչուհի է, դերասանուհի, հեռուսահաղորդավարուհի, ռեժիսոր: Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Լոլիտա. առանց բարդույթների» թոք-շուի համար արժանացել է «ТЭФИ-2007» ազգային հեռուստամրցանակի «Թոք-շոուի հաղորդավար» անվանակարգում:

Երգչուհի Լոլիտան խոստովանել է, որ հնարավոր էր փրկել ամուսնու հետ հարաբերությունները

Լոլիտան ամուսնացած է եղել 5 անգամ, առաջին ամուսնությունը ձևական բնույթ է կրել:

Երգչուհու վերջին ամուսինը ֆիթնես մարզիչ Դմիտրի Իվանովն էր, որից Լոլիտան ամուսնալուծվեց ապրիլի վերջին:

«Տառապում էի, բայց հետո թքած ունեի». Լոլիտան բաժանվել է 5–րդ ամուսնուց