Կարելի է շատ ուտել և չգիրանալ. նոր ուսումնասիրություն

Եթե օրական մեկ անգամ ստանդարտ նորմայից մի փոքր ավելի կալորիաներ թույլ տաք, որևէ լուրջ հետևանք չի լինի:
Sputnik

Տոնախմբություններն ու կերուխումը մեր կյանքի անբաժան մասն են: Ու մեզնից յուրաքանչյուրը նման միջոցառումներից հետո մտածում է նիհարելու մասին` համոզված լինելով, որ ավելորդ կալորիաները որևէ լավ բանի չեն հանգեցնի:

Սակայն Մեծ Բրիտանիայի Բատա համալսարանի գիտնականները պնդում են, որ եթե օրական մեկ անգամ մի լավ ուտես, դա կազմվածքի վրա դա մեծ հաշվով չի անդրադառնա:

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ դեղձ ենք ուտում

Փորձարկումներին մասնակցել են 22-37 տարեկան առողջ տղամարդիկ, որոնք սովորականից շատ պիցցա են կերել: Նրանք մեկ անգամվա ընթացքում 3000 կալորիայից ավելի էին ստանում՝ խիստ գերազանցելով իրենց օրական ստանդարտ նորման:

Պարզվել է, որ այդքան շատ ուտելը չնչին է ազդել փորձարկման մասնակիցների նյութափոխանակության հիմնական ցուցանիշների վրա: Տղամարդկանց մոտ բարձրացել էր ինսուլինի և հորմոնների մակարդակը, որոնք հագեցվածության զգացումի պատասխանատուն են, սակայն արյան մեջ շաքարի և լիպիդների կտրուկ աճ չի եղել. դրանք նորմայի սահմանում են մնացել:

Միևնույն ժամանակ ուսումնասիրությունների մասնակիցները բողոքում էին քնկոտության և հոգնածության զգացումից, որը զգացել են մի քանի ժամ անց: Այդպիսով, դա կարելի է համարել որկրամոլության «միակ» բացասական հետևանքը:

Երգչուհի Պոլինա Գագարինան բացահայտել է 30 կգ նիհարելու գաղտնիքը

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ մեր մարմինը հիանալի կարողանում է պայքարել մեկանգամյա կալորիաների չարաշահման դեմ, և առողջ մարդը երբեմն կարող է իրեն ավել կալորիաներ թույլ տալ: