Գողության նոր տեսակ. ապամոնտաժում ու տանում են կամուրջների բետոնե սալիկները

Ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են հայր ու որդի և երկու ընկեր հանում կամուրջների բետոնե սալիկներն ու իրենց ավտոմեքենայով տեղափոխում այլ տարածք։
Sputnik

Հուլիսի 23-ին Ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկվել 47-ամյա մի տղամարդու ու նրա 18-ամյա որդուն։ Պարզվել է, որ հուլիսի 5-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, հայր ու որդի պարբերաբար գողացել են Երևան-Երասխ մայրուղու կամրջի բետոնե սալիկները ու դրանք տեղափոխել իրենց տան բակ։

Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել. տեսանյութ

Ավելի ուշ պարզվել է, որ նույն կարգի գողություն է կատարվում նաև Երևան-Երասխ ճանապարհի մեկ այլ կամրջից։ Ոստիկանները գողություն կատարելու պահին բռնել և բաժին բերման են ենթարկել 22 և 24-ամյա երկու երիտասարդի՝ նրանց «Նիսան» ավտոմեքենայով հանդերձ։

Ըստ ոստիկանության հաղորդագրության, երիտասարդներն արդեն հասցրել էին ապամոնտաժել մի քանի տասնյակ սալիկներ և բեռնել ավտոմեքենան, բայց ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ գողությունն ավարտին չէին հասցրել:

Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գողոնն առգրավվել է:

Երկու դեպքով էլ պարզվում է պատճառված վնասի չափը: Նախապատրաստվում են նյութեր:

«Հարսնաքարի» գործով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել ու կալանավորվել է