ԱՄՆ-ում մոլեգնած «Հաննա» փոթորիկը քանդել է «Թրամփի պատի» մի հատվածը. տեսանյութ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել փոթորկի պատճառով:
Sputnik

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Մեքսիկայի սահմանին կառուցված պատի մի մասը փլվել է փոթորկի հետևանքով։

Ստավրոպոլում փոթորիկը պոկել է տանիքներն ու շրջել բեռնատարները. տեսանյութ

«Հաննա» փոթորիկը ԱՄՆ-ի Տեխաս նահանգում մոլեգնել Է անցած հանգստյան օրերին:

Ականատեսները տեսագրություններ են հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է փլուզվում «Թրամփի պատը»։

Տորնադոյից մինչև թավշյա ձմեռներ. ի՞նչ է կատարվում Հայաստանի բնության հետ

Փոթորիկը շարժվել է 64 կմ/ժ արագությամբ, իսկ փոթորկի ներսում քամու առավելագույն արագությունը հասել է 150 կմ/ժ-ի:

Կիրակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել։

Ուժեղ քամի ու փոթորիկ. Շիրակում հաշվում են վնասերը. լուսանկարներ, տեսանյութ

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատը կառուցվում է Լատինական Ամերիկայի երկրների անօրինական միգրանտներից պաշտպանվելու համար։ Այս տարվա հուլիսի կեսերին Թրամփը հայտարարել էր, որ պատի 386 կմ–ն արդեն կառուցվել է, իսկ տարեվերջին կկառուցվի մոտ 724 կմ–ը:

«Սիարա» կամ «Սաբինա». եվրոպական փոթորկի սարսափելի հետևանքները