ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի միջև թշնամության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Թագավորական ընտանիքի մասին գրքի հեղինակներ Օմիդ Սքոուբին և Կարոլին Դյուրանը պնդում են, որ արքայազն Հարրիի՝ թագավորական ընտանիքի հետ անհաշտության պատճառներից մեկը եղբոր՝ արքայազն Ուիլյամի հետ ունեցած խնդիրներն են։
«Փնտրելով ազատություն» գրքում հեղինակները նշում են, որ Մեգան Մարքլի և Քեյթ Միդլթոնի հարաբերությունները դեր չեն ունեցել այս հարցում։
The Mirror-ը գրում է, որ գրքում հեղինակները դքսուհիների հարաբերություններն անվանել են «հանգիստ»։ Դյուրանը և Սքոուբին կարծում են, որ կանայք չեն վիճել և հաստատ չեն թշնամացել, պարզապես նրանք քիչ ընդհանրություններ ունեն։
«Իրականությունն այն է, որ Միդլթոնը և Մարքլը պարզապես վատ են ճանաչել միմյանց», — գրում են հեղինակները:
Նրանք պնդում են, որ Մարքլը հույս ուներ, թե Միդլթոնն իրեն ընդառաջ քայլ կանի, ինչպես նաև կաջակցի, երբ ինքը ԶԼՄ-ների կողմից «հալածանքների» էր ենթարկվում: Սակայն դա տեղի չունեցավ։
Դքսուհիների միջև տարաձայնությունների մասին լուրերը բազմիցս հայտնվել են մամուլում։ Վարկածներից մեկի համաձայն ՝ հակամարտությունը սկսվել է արքայազն Հարրիի հարսանիքին նախապատրաստվելիս, երբ Մեգանը որոշել էր շեղվել արարողակարգից և թույլ տալ հարսնաքույրերին չկրել զուգագուլպաներ, ինչին Միդլթոնը դեմ էր։
Մեկ այլ վարկածի համաձայն ՝ արքայազն Հարրիի կինը սկանդալ է սարքել, երբ Քեյթի ենթական հրաժարվել է կատարել իր հանձնարարությունները:
Հիշեցնենք` ապրիլի 1-ից արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը դադարեցին կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները և սկսեցին ինքնուրույն ապրել: Նրանք որոշեցին տեղափոխվել ԱՄՆ, աշխատել և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հանուն դրա հրաժարվեցին թագավորական տիտղոսից, պետական ֆինանսավորումից և Sussex Royal ապրանքանիշից։
«Ազատություն փնտրելիս». Մեգան Մարքլը շտապում է բացահայտել թագավորական ընտանիքի գաղտնիքները
Սակայն առաջին 12 ամիսները նրանց համար փորձաշրջան կհամարվի։
2021 թվականին զույգը կկարողանա վերադարձնել իր թագավորական կարգավիճակը և վերականգնել նախկին կենսակերպը՝ կատարելով թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները:
Արքայազն Հարրին և Մեգանը սպառնացել են սկանդալային հարցազրույց տալ, եթե իրենց բաց չթողնեն