ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Մոսկվացի բժիշկ Անդրեյ Տյաժելնիկովը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում ասել է՝ ինչպես տարբերել գրիպը COVID-19-ից։
Մասնագետը նշել է, որ կորոնավիրուսային վարակը դեռ մինչև վերջ ուսումնասիրված չէ, հիվանդությունը կարող է տարբեր կերպ ընթանալ, այդ թվում` նաև անախտանիշ։
Նա ասել է, որ եղել են դեպքեր, երբ պացիենտների թոքերը բավականին լուրջ վնասված են եղել, բայց հիվանդության ոչ մի ախտանիշ չի եղել։ Մյուս կողմից էլ՝ եղել են դեպքեր, երբ մարդիկ իրենց շատ վատ են զգացել, սակայն նրանց թոքերը վնասված չեն եղել։
Հայ բժիշկներն աշխատում են օրնիբուն ու արդեն ուժասպառ են. ֆրանսահայ բժիշկ
Այդ պատճառով էլ այնքան էլ ճիշտ չէ կորոնավիրուսը գրիպի հետ համեմատելը։
«Եթե ձեր ջերմությունը կտրուկ բարձրանում է մինչև 40 աստիճան, նաև կան այլ ախտանիշներ՝ թուլություն, կոտրվածություն, դա ամենայն հավանականությամբ գրիպ է։ Կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներն են հոտառության ու համի զգացողության կորուստը», - ասել է նա։
ԱՀԿ-ն COVID-19 կորոնավիրուսային նոր վարակի բռնկումը համավարակ է հայտարարել։ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ այսօրվա դրությամբ աշխարհում 644 528 մարդ մահացել է կորոնավիրուսից, 16 միլիոն մարդ է վարակվել է։
Հրաշքներ լինում են. բժիշկները փրկել են կաթված տարած և Covid-ով վարակված տղամարդու կյանքը