Կարբի գյուղի տներից մեկում գազի արտահոսք ու հրդեհ է գրանցվել. վիրավորների թվում երեխա կա

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ մայրաքաղաք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Արագածոտնի մարզի Կարբի գյուղի տներից մեկում արտակարգ դեպք է գրանցվել։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ այսօր՝ ժամը 10։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում 20 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Արցախում կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքն է գրանցվել

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում պարզվել է, որ 10 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Տեղի ունեցածի հետևանքով բնակիչներ` 33-ամյա Սարգիս Ս․-ն և 9-ամյա Արտակ Ս․-ն ստացել են այրվածքներ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

ԱԻՆ-ից տեղեկացնում են նաև, որ տանը բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 10:29-ին, մարվել` 10:31-ին:

Դանակահարություն Էրեբունիում. երկու երիտասարդ կրծքավանդակի վնասվածքով հիվանդանոցում են