ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik․ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պնդում է, որ Չեչնիայի բնակիչներն ուզում են իր հետ լինել ԱՄՆ-ի պատժամիջոցային ցանկում՝ ի նշան աջակցության։ ՌԻԱ Նովոտսիի փոխանցմամբ՝ նա հայտարարել է դա «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ինձ տեսնողներն ասում են․ «Եթե դու ու քո ընտանիքը ցուցակում եք(պատժամիջոցային ,– խմբ․), մենք էլ ենք այդ ցուցակում»։ Ասում են, որ Կադիրովն է վախեցրել չեչեններին։ Կյանքում երբեք մեզ հնարավոր չէ վախեցնել կամ ստիպել», - ասել է նա։
Կադիրովը կոչ է արել Ամերիկային շարունակել իր դեմ պատժամիջոցներ «հորինել»։
«Խնդրում եմ նրանց, որ օրական հազար պատժամիջոց հորինեն իմ դեմ։ Եթե անելու բան չունեն, թող հորինեն», -ասել է նա։
Կադիրովին, նրա կնոջն ու դուստրերին ԱՄՆ-ն ներառել է սև ցուցակում
Երկուշաբթի ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ Կադրովը ներառվել է «սև ցուցակում», քանի որ, գերատեսչության կարծիքով, նա կապ ունի մարդկանց իրավունքների խախտման հետ։ Պատժամիջոցի տակ են հայտվել նաև Չեչնիայի ղեկավարի կինն ու դուստրերը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «ոչ բարեկամական» է որակել Պետդեպի որոշումը։
«Զգաստ կանգնած»․Պուտինը Կադիրովին գեներալ-մայորի կոչում է շնորհել