Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա, հետո նորից կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանները կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին անձրևներից չենք խուսափի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Հուլիսի 26-29-ի գիշերը և երեկոյան Հայաստանի առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 20-25 մ/վ–ի: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ը՝ նույնքան կնվազի։

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա, հետո նորից կնվազի. եղանակի տեսություն

Երևանում հուլիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:

Կապույտ Սևանի «կանաչ օրերը»․ Հայաստանի գոհարը փրկելու 3 քայլ