Երգչուհի Պոլինա Գագարինան բացահայտել է 30 կգ նիհարելու գաղտնիքը

Ուտելուց առաջ անհրաժեշտ է բավարար քանակությամբ ոչ գազավորված ջուր խմել, ինչի շնորհիվ ավելի քիչ կուտեք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Ռուս երգչուհի Պոլինա Գագարինան բացահայտել է այն միջոցը, որն օգնել է իրեն նիհարել 30 կիլոգրամով։ «Կոմսոմոլսկայա պրավդայի» փոխանցմամբ՝ Գագարինան երեխայի ծնվելուց հետո կշռել է մոտ 80 կգ, սակայն սննդակարգի փոփոխության հաշվին նրան հաջողվել է նիհարել մոտ 30 կգ:

Այսպես, երգչուհին խորհուրդ է տալիս պարբերաբար օգտագործել շագանակագույն բրինձ, ծովամթերք, բանջարեղենային աղցաններ և խնձոր։ Նրա խոսքով՝ թվարկված սննդամթերքը բջջանյութի, բարդ ածխաջրերի, սպիտակուցների, վիտամիններ և ամինաթթուների աղբյուր է։

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ դեղձ ենք ուտում

Բացի այդ, նրա խոսքով, անհրաժեշտ է խմել բավարար քանակությամբ ոչ գազավորված ջուր և դա անել ուտելուց առաջ։ Դա թույլ է տալիս «բթացնել» սովի զգացումն ու ավելի քիչ ուտել:

Insatgram-ի իր էջում 33-ամյա Պոլինան տեսանյութ է հրապարակել, որը ցույց է տալիս, թե ինչպես է նա մարզվում անձնական մարզչի հետ: Ֆիթնես գուրուն Գագարինայի համար մշակել է վարժությունների հատուկ համալիր, որն օգնում է երգչուհուն պահպանել կազմվածքը։

Մարզումներն ուրախ երաժշտության ուղեկցությամբ են անցնում, Պոլինան էլ մեծ հաճույքով է մարզվում։