ՌԱԴԻՈ

Ինչու է Ադրբեջանը փորձում լարված պահել վիճակը. մեկնաբանում է քաղաքագետը

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադաձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հետևանքով տարբեր երկրներում ծավալված էթնիկ բախումներին:
Sputnik
Ինչու է Ադրբեջանը փորձում լարված պահել վիճակը. մեկնաբանում է քաղաքագետը

Քաղաքագետ Երվանդ Բոզայանի կարծիքով՝ Ադրբեջանը, պարտվելով մարտի դաշտում, փորձեց կոմպենսացնել այդ պարտությունը այլ հարթություններում՝ լարված վիճակը տեղափոխելով Մոսկվա, Վաշինգտոն, եվրոպական երկրներ՝ հրահրելով էթնիկ բախումներ:

Սարկիսովը կփոխհատուցի Մոսկվայում ադրբեջացիների կրած վնասը. իսկ ո՞վ կփոխհատուցի հայերինը

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի այսօրվա իշխանությունները պատրաստ չէին այդ իրավիճակին և փորձում են մոբիլիզացնել իրենց հասարակությանը իրենց կողքին, որովհետև զգում են , որ իրենց իշխանությանը վտանգ է սպառնում հենց հասարակությունից:

«Ադրբեջանական հասարկությունը երկար ժամանակ ապրել է այն գաղափարով, որ ադրբեջանական բանակը հզոր է, ուժեղ է, ցանկացած պահի կարող է հարձակվել ու լուծել ղարաբաղյան խնդիրը, պարզապես միջնորդներն են խանգարում: Եվ որպեսզի իշխանությունը խուսափի ադրբեջանական հասարակության հարցադրումներից, փորձում է լարված պահել իրավիճակը, փորձում է կոսոլիդացված պահել հասարակությանը իր կողքին, որպեսզի իր իշխանությանը վտանգ չսպառնա»,-ասել է քաղաքագետը:

Ադրբեջանցիների հարձակումից տուժած հայերը դիմել են կոչով. տեսանյութ

Բոզոյանի կարծիքով՝ քանի որ այս պահին Ադրբեջանը չի կարող պատերազմական գործողություններ սկսել՝ ռիսկային է իր համար, փորձում է պատերազմական գործողությունները տեղափոխել այլ հարթություններ: Հայ-ադրբեջանական սահմանին նախկինում եղած բախումների ժամանակ Ադրբեջանը լարվածություն չի զգացել հասարակության կողմից:

Մոսկվայում 3 ադրբեջանցու են կալանավորել հայերի հետ ծեծկռտուքի համար

Իսկ այժմ վախեցած է և փորձում է լարվածությունը տեղափոխել է աշխարհով մեկ:

Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանի իշխանությունն է այս բախումների հրահրողը և փորձելու է որքան հնարավոր է` լարված պահել վիճակը:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել