Ադրբեջանցիների հարձակումից տուժած հայերը դիմել են կոչով. տեսանյութ

Ավելի վաղ տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես են մի խումբ ադրբեջանցիներ ծեծում հայկական համարանիշներով ավտոմեքենայում գտնվողներին։
Sputnik

Մոսկվայի Լյուբլինսկայա և Նիժնիե Պոլյա փողոցների խաչմերուկում ադրբեջանցիների հարձակումից տուժած երկու հայ երիտասարդները՝ Էրիկ Անանյանը և Գարիկ Գրիգորյանը, կոչով դիմել են հայրենակիցներին։

Մոսկվայում 3 ադրբեջանցու են կալանավորել հայերի հետ ծեծկռտուքի համար

«Քույրեր և եղբայրներ, մենք ողջ ենք և առողջ։ Եկեք այսպես պայմանավորվենք` եղեք ավելի զուսպ ու ողջամիտ, մի տրվեք սադրանքների, որպեսզի չտուժեն անմեղ մարդիկ։ Տեղի ունեցածից հետո մենք մի շարք հետևություններ արեցինք»,– ասում է Էրիկ Անանյանը։

Նա շնորհակալություն է հայտնում սատարելու և ջերմ խոսքերի համար։

Նշենք, որ տղամարդիկ հարձակման էին ենթարկվել հուլիսի 24-ին աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին։ Ադրբեջանցիները շրջապատել էին BMW մակնիշի ավտոմեքենան ու ծեծել նրանց։

Մոտ 30 մարդու ՌԴ–ից կարտաքսեն հայերի և ադրբեջանցիների ծեծկռտուքներին մասնակցելու համար

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիների հարձակումների մի շարք դեպքեր էին գրանցվել։ Հաջորդ օրը մի շարք տեսանյութեր էին հրապարակվել համացանցում, որոնցից մեկում երևում էր, թե ինչպես են ծեծում հենց այս տղաներին։ Մեկ այլ տեսանյութում էլ ադրբեջանցիները ոտքերով հարվածում էին տարեց տղամարդուն ու հարցնում` ո՞ւմն է Ղարաբաղը։

Ոստիկանությունն ազատ է արձակել ադրբեջանցիների հետ բախումներից հետո ձերբակալված 7 հայի