Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին, ըստ կանխատեսումների, հանրապետության որոշ հատվածներում սպասվում է կարճատև անձրև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ-ը զգուշացնում է` ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառված է ծրագրում. պարզաբանում է ԿԳՄՍ–ն

«Հիդրոմետ» ծառայության տվյալներով` հանրապետության տարածքում հուլիսի 25-29-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

«Սա պետք է անհապաղ կանխել». ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է միջազգային կառույցներին

Երևան քաղաքում ևս հուլիսի 25-ի՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում հուլիսի 25–ի գիշերը կգրանցվի 19–21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի + 33...+35 աստիճան։