Ոստիկանությունը երեք ադրբեջանցու ձերբակալելու համար դիմել է Մոսկվայի դատարան

Ոստիկանությանը գործ է հարուցել խուլիգանության և ավազակային գործողությունների հոդվածով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ոստիկանությունը մոսկովյան դատարան է դիմել երեք ադրբեջանցու ձերբակալելու հարցով։ «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ ադրբեջանցիները մասնակցել են Մոսկվայի հարավ-արևելքում տեղի ունեցած ազգամիջյան զանգվածային ծեծկռտուքին։

«Ձեզ կլսեն». Վենեդիկտովը կոչով դիմել է հայ և ադրբեջանցի գործարարներին

Հայաստանի քաղաքացիների հետ ծեծկռտուքը տեղի է ունեցել Մարյինո շրջանում, տուժել է մեկ մարդ։ Ոստիկանությանը գործ է հարուցել խուլիգանության և ավազակային գործողությունների հոդվածով։

Ծեծկռտուք Մոսկվայի «Հայկական տուն» ռեստորանում. համացանցում նոր տեսանյութ է հայտնվել

«Միջնորդություններ են ստացվել Համիդովի, Վալիևի և Զավիդովի նկատմամբ ձերբակալությունը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Միջնորդության քննությունը կսկսվի մոտակա օրերին»,– հայտնել են դատարանից։

Ռուսաստանում և այլ երկրներում բնակվող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերից հետո։

«Թույլ չենք տա». Փաշինյանը` հայերի ու ադրբեջանցիների բախումների մասին

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիները սկսել են խմբերով հարձակվել հայերի վրա։ Տեսանյութերից մեկում մի խումբ ադրբեջանցիներ ծեծում էին հայկական համարանիշով մեքենայում գտնվող տղամարդուն, մյուսում` ոտքերով հարվածում տարեց տղամարդուն ու հարցնում` ո՞ւմն է Ղարաբաղը։

Տեղեկություն կա, որ հայերից մեկն էլ դանակահարվել է։

Ոստիկանությունն ազատ է արձակել ադրբեջանցիների հետ բախումներից հետո ձերբակալված 7 հայի