Համացանցում են հայտնվել Մոսկվայի «Հայկական տուն» ռեստորանում հայերի և ադրբեջանցիների ծեծկռտուքի կադրերը:
Ավելի վաղ ադրբեջանցիների հարձակմանն էր ենթարկվել նաև նույնանուն խանութը։
«ՌԵՆ-ՏՎ» հեռուստաալիքը հրապարակել է անվտանգության տեսախցիկների տեսագրությունը, որում երևում է ռեստորանի ներսում տեղի ունեցած ծեծկռտուքը:
Ռուսաստանում և այլ երկրներում բնակվող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մարտերից հետո։
«Թույլ չենք տա». Փաշինյանը` հայերի ու ադրբեջանցիների բախումների մասին
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը Մոսկվայում ադրբեջանցիները սկսել են խմբերով հարձակվել հայերի վրա։ Տեսանյութերից մեկում մի խումբ ադրբեջանցիներ ծեծում էին հայկական համարանիշով մեքենայում գտնվող տղամարդուն, մյուսում` ոտքերով հարվածում տարեց տղամարդուն ու հարցնում` ո՞ւմն է Ղարաբաղը։
Տեղեկություն կա, որ հայերից մեկն էլ դանակահարվել է։
Ոստիկանությունն ազատ է արձակել ադրբեջանցիների հետ բախումներից հետո ձերբակալված 7 հայի