«Օրենքն ազգությունից վեր է»․ Մոսկվայի «Ֆուդ սիթիի» սեփականատերերը նահանջո՞ւմ են

Մոսկվայի մեծածախ շուկայի շուրջ սկանդալը, ինչպես երևում է, ավարտին է մոտենում։ Շուկայի սեփականատերերը հատուկ հայտարարությամբ հավատացրել են, որ իրենց սկզբունքը հավասարությունն է և օրինապահությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ «Киевская площадь» ընկերությունների խմբի (որի կազմում է նաև «Ֆուդ սիթի» շուկան) սեփականատերերը խմբի բոլոր կառույցներում պահպանելու են հավասարության սկզբունքը՝ անկախ ազգությունից։ Այդ մասին ասվում է տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի հայտարարության մեջ, որը տարածել է «Киевская площадь»-ի մամուլի ծառայությունը։

«Ձեզ կլսեն». Վենեդիկտովը կոչով դիմել է հայ և ադրբեջանցի գործարարներին

«Ֆուդ սիթիի» շուրջ սկանդալ ծագեց, երբ որոշեց մեծածախ շուկայի տարածք չթողնել հայկական մթերքով բեռնված բեռնատարները։ «Ֆուդ սիթիի» սեփականատերերը ծագումով ադրբեջանցիներ են, որոնք հայ-ադրբեջանական սահմանի բախումների ֆոնին այդպես էին փորձում աջակցել իրենց պատմական հայրենիքին ։ Սակայն ավելի ուշ հայերին հաջողվեց իրացնել ապրանքները «Бухта» և «Шелковый путь» կենտրոններում, ինչպես նաև Տուլայի առևտրի կենտրոնում։

Մոսկվայի ոստիկանությունը քրգործեր է հարուցել հայերի ու ադրբեջանցիների բախումներից հետո

Հիմա Նիսանովն ասում է, որ իր և «Киевская площадь» ընկերությունների խմբի գործընկերների համար ռուսական օրենսդրության պահպանումը անվիճելի առաջնահերթություն է։

Ոստիկանությունն ազատ է արձակել ադրբեջանցիների հետ բախումներից հետո ձերբակալված 7 հայի

«Երկար տարիների աշխատանքի ընթացքում մեր ընկերությունները մշտապես հոգ են տանում սպառողների, գործընկերների և վարձակալների շահերի մասին՝ անկախ նրանց ազգությունից կամ դավանանքից»,-ասել է նա։

Գործարարը վստահեցրել է, որ «Киевская площадь» ընկերությունների խմբի բաժնետերերն ու ղեկավարները մտադիր են այսուհետ ևս հավատարիմ մնալ այդ սկզբունքներին՝ հատուկ ուշադրություն դարձնելով խմբի օբյեկտներում աշխատող բոլոր անձանց համար առավելագույնս հարմարավետ և անվտանգ պայմանների ստեղծմանը:

«Թույլ չենք տա». Փաշինյանը` հայերի ու ադրբեջանցիների բախումների մասին