Մոտ 30 մարդու ՌԴ–ից կարտաքսեն հայերի և ադրբեջանցիների ծեծկռտուքներին մասնակցելու համար

Վերջին օրերին հաճախակի են դարձել Ռուսաստանում բնակվող հայերի և ադրբեջանցիների ծեծկռտուքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Մոսկվայում զանգվածային ծեծկռտուքներից հետո ավելի քանի 30 մարդ է ձերբակալվել, որոնց մուտքը ՌԴ 5 տարով կարգելվի։ Տեղեկությունը հայտնում է Ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությունը։

Ոստիկանության տարածքային բաժանմունքներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ ավելի քան 30 մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ծեծկռտուք Մոսկվայի «Հայկական տուն» ռեստորանում. համացանցում նոր տեսանյութ է հայտնվել

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավապահ մարմիններում աշխատող աղբյուրը, խոսքը հայերի և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտի մասին է։ Ոստիկանությունն այս տեղեկատվությունը պաշտոնապես չի մեկնաբանում։

Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները պարզել են հասարակական կարգը խախտողների ինքնությունը և վարչական պատասխանատվության ենթարկել նրանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՌԴ օրենսգրքի 20․1 հոդվածով՝ «Մանր խուլիգանություն»։

Ձերբակալվել են նաև հակաիրավական գործողություններ կատարելու կասկածյալները։ Քրեական գործեր են հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի («Խուլիգանություն») և 162-րդ հոդվածի («Ավազակային գործողություններ») հատկանիշներով:

«Բոլոր իրավախախտները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։ Բացի այդ, ՌԴ միգրացիոն օրենսդրությանը համապատասխան նրանց նկատմամբ կկիրառվեն Ռուսաստանի Դաշնության մուտքի ժամանակավոր սահմանափակումներ 5 տարի ժամկետով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կռիվներից մեկում մի տղամարդ է տուժել, ինչպես նաև վնասվել են խանութի ապակիները։ Մեկ այլ դեպքում անհայտ անձիք կոտրել էին սրճարանի և ավտոլվացման կետերի ապակիները, ինչի հետևանքով ապակու բեկորները վնասել էին այցելուներից մեկին։

Ոստիկանությունը երեք ադրբեջանցու ձերբակալելու համար դիմել է Մոսկվայի դատարան