ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Շվեյցարական Վալե կանտոնում ոչ մեծ ինքնաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գլեչերշպից բարձունքի շրջակայքում ինքնաթիռի կործանման մասին հաղորդումը ոստիկանությունը ստացել է կեսօրին։ Դեպքի վայր մեկնած փրկարարներն ու հրշեջները արձանագրել են, որ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Կրակով-Դուբլին չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել գրության պատճառով
Ինչպես հայտնում է տեղի ոստիկանությունը, մահացել են երկու շվեյցարացի՝ 66 և 50 տարեկան, և երկու ավստրիացի՝ 50 և 46 տարեկան։
Ոստիկանությունը դեպքի պատճառները պարզելու համար հետաքննություն է իրականացնում։
Ինքնաթիռում «անձրև» է եկել, «Ռոսիա» ավիաընկերությունը պարզում է պատճառը. տեսանյութ