Որքան գումար է ծախսել ՀՀ առողջապահության նախարարությունը Covid-19-ի դեմ պայքարի շրջանակում

Մինչև այժմ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ծախսված միջոցների մասին լրատվամիջոցների հարցերին լիարժեք պատասխան չէր տվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարությունը շուրջ 5.8 մլրդ դրամ գումար է ծախսել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ արձագանքելով համավարակի առաջին իսկ օրերից լրագրողների բարձրացրած հարցերին:

383 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 36 996

Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերն անցած 4 ամիսներին կազմել են 1 443 504 690 դրամ, բուժաշխատողներին տրված պարգևատրումները կազմել են 651 968 363 դրամ, ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսերը եղել են 389 675 775 դրամ։

Պաշտպանիչ միջոցներով բուժանձնակազմերի ապահովումը կազմել է 669 323 500 դրամ, դեղորայք ձեռք բերելու համար ծախսվել է 828 074 847 դրամ, բուժսարքավորումներ ձեռք բերելու համար` 1 066 518 894 դրամ։

Մոսկվայում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անվճար կլինի. Սոբյանին

Բժշկական կենտրոնների վերանորոգումն արժեցել է 618 851 437 դրամ, այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումները` 140 610 307 դրամ:

Ընդհանուր առմամբ մարտից մինչև hուլիսի 1-ը ծախսվել է 5 808 527 812 դրամ:

Մահվան ևս 10 դեպք. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 56-ամյա կին է

Գերատեսչությունը պարզաբանում է, որ ներկայացված ծախսերը բացառապես առողջապահության նախարարության իրականացրած ծախսերն են: Բայց եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից իրականացված բազմաթիվ ծախսեր։

21 մահ. Գեղարքունիքի մարզպետը ներկայացրեց մարզում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը

Ընդ որում` պայմանավորված համավարակով` ծախսերն այսօր էլ շարունակվում են, ուստի նախարարությունը խոստանում է պարբերաբար նոր տեղեկություններ տրամադրել: