Դեսպան Տողանյանը դիմել է Ռուսաստանում բնակվող հայաստանցիներին

Վարդան Տողանյանը համոզմունք է հայտնել, որ ադրբեջանցիների սադրիչ գործողությունները Ռուսաստանի տարածքում հաշվարկված են հայկական կողմի պատասխան քայլերի վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Վերջին օրերին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ամեն րոպե տեղեկություններ է ստանում այն մասին, որ հայաստանցիները մտադիր են հավաքներ ու տարբեր ակցիաներ կազմակերպել Ռուսաստանի այս կամ այն քաղաքում, այդ թվում՝ Մոսկվայում: Տեղեկությունը դեսպանատունը հայտնում է Facebook-ի պաշտոնական էջում: 

Անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել. ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը դիմել է համապատասխան մարմիններին

Այս առիթով ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը դիմել է հայրենակիցներին՝ հորդորելով չմասնակցել նման ակցիաների կամ հավաքների: Նրա համոզմամբ, հենց հայկական կողմի այդ պատասխան քայլերի վրա են հիմնված ու հաշվարկված հակառակ կողմի՝ հանրության մեջ լարում առաջացնող գործողությունները:

«Խնդրում են նաև սոցիալական ցանցերում հանդես չգալ նման բովանդակությամբ կոչերով, չտարածել այնպիսի տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք կարող են էսկալացիա և լարված իրավիճակ առաջացնել: Ողջախոհություն պահպանեք ցանկացած իրավիճակում: Ներկա պայմաններում մեզ հարկավոր է համախմբված լինել, հանդես գալ միասնական դիրքերից, համաձայնեցնել մեր գործողություններն ու կանխել ցանկացած սադրիչ դրսևորում»,- ասված է դեսպանի հայտարարության մեջ:

Փաստերը վկայում են` բախումներն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից. ՀՀ ԱԳՆ

Տողանյանը նաև հայտնում է, որ դեսպանատունը շարունակում է աշխատել օպերատիվ ռեժիմով՝ մշտական կապ պահպանելով հայ համայնքի կառույցների ու ռուսաստանյան իշխանության հետ:

ՌԴ-ում բնակվող հայերին դեսպանը հիշեցնում է նաև, որ անհրաժեշտ է գործել այդ երկրի օրենսդրության շրջանակներում:

Հիշեցնենք, որ տարբեր երկրներում ապրող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Բախումներ են գրանցվել Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Լիտվայում և այլ երկրներում։

«Սա պետք է անհապաղ կանխել». ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է միջազգային կառույցներին