Սարսափելի վթար Քասախում․ կինը մահացել է, նորածինն ու տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում են

Մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. Աշտարակի խճուղում ողբերգական վթար է տեղի ունեցել։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մեկ մարդ մահացել է, երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են։

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 30–ամյա վարորդը տեղում մահացել է

«Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 23-ին, ժամը 23։18-ին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակի խճուղում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ջրավազանում 16 տարեկան տղա է խեղդվել. ՀՀ ԱԻՆ

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Վերոնիկա Ս․-ն (ծնված 1994 թ․) և Գևորգ Բ․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Վերոնիկա Ս․-ն մահացել է, իսկ Գևորգ Բ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։

Ադելինա Բ․-ն (ծնված 2020 թ․) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 30–ամյա վարորդը տեղում մահացել է