Մոսկվայում հարձակվել են հայերի վրա. մի խումբ ադրբեջանցիներ են ձերբակալվել

Հայերի վրա հարձակված անձինք ծեծել են նաև մի ադրբեջանցու՝ շփոթելով նրան հայի հետ։ Ռուսաստանի հայերի միությունը հորդորում է զգոն լինել։
Sputnik

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հարձակվել են հայերի վրա։ Ռուսաստանի հայերի միությունը տեսանյութ է հրապարակել։

«Իլհամ Ալիևն ու Բյուլբյուլօղլին ամեն ինչ անում են Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար։ Նրանց օգնող հանցագործները գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հարձակվել հայերի վրա, ընդ որում` ծեծել են նաև մի ադրբեջանցու ՝ շփոթելով նրան հայի հետ»,– գրված է միության ֆեյսբուքյան էջում։

Մոսկվայի իրավապահները ձերբակալել են մի խումբ ադրբեջանցի հանցագործների։

Անհեթեթ է վախենալ, որ ադրբեջանցիները կարող են հայկական ապրանքի «օդերը» փակել ՌԴ–ում

Ռուսաստանի հայերի միությունը հորդորում է լինել զգոն և միաժամանակ չտրվել սադրանքների` միաժամանակ նշելով, որ ադրբեջանցիների վայրագությունների մասին տեղեկություններ են գալիս նաև աշխարհի այլ երկրներից։

Հայկական ապրանքն անհետացել է «Твой дом» խանութների ցանցից. ադրբեջանցիների նոր սադրանքը

Տարբեր երկրներում ապրող հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները սրվել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ Բախումներ են գրանցվել Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լեհաստանում, Լիտվայում և այլ երկրներում։