ՌԱԴԻՈ

Հակամարտությունը սահմանից տեղափոխվել է տարբեր երկրների փողոցներ. ով կարող է լուծել հարցը

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է վերջին օրերին արտասահմանյան մի շարք երկրներում տեղի ունեցած հայ-ադրբեջանական էթնիկ բախումներին և այն հարցին, թե ով և ինչպես կարող է կանխարգելել խնդրի հետագա խորացումը:
Sputnik
Հակամարտությունը սահմանից տեղափոխվել է տարբեր երկրների փողոցներ. ով կարող է լուծել հարցը

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն, ըստ էության, տեղափոխվեց աշխարհի շատ երկրների փողոցներ, և եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ աշխարհաքաղաքական կենտրոններն առավել շահագրգռությամբ հետևեցին ու արձագանքեցին տավուշյան ռազմական գործողություններին, ապա էթնիկ բախումների սցենարն այդ առումով կանխատեսելի էր ու պետք է դիտարկվի հենց այդ տեսանկյունից: 

 

Պուտինն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանագոտու թեմային

«Եթե գործընթացը քննարկենք աշխարհաքաղաքական գործոնների ծիրի մեջ և հաշվի առնենք վերոհիշյալ կենտրոնների համակ ուշադրությունը հայ-ադրբեջանական վերջին սահմանային բախումների հանդեպ, ապա կարելի է ասել, որ ամեն ինչ տրամաբանական է»,- նշում է քաղտեխնոլոգը: 

Հակոբյանի համոզմամբ՝ արտասահմանում հայ-ադրբեջանական էթնիկ բախումների տարածումն ու խորացումը կարող են կանխել այն ուժերը, որոնք հրահրել են այս գործընթացը, որոնք շահագրգռված էին, որ բախումներ լինեն շատ երկրների մայրաքաղաքներում և այլ բնակավայրերում, որպեսզի ռազմական բախումները վերածվեն նաև քաղաքացիական բախումների՝ դառնալով խնդրահարույց նաև այդ երկրների բնակիչների համար: 

Հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել Քիշնևում. տեսանյութ

«Եթե խոսք է գնում, օրինակ, Ռուսաստանում տեղի ունեցած բախումների մասին, ապա պարզ է, որ իրավիճակի լիցքաթափման առումով մեծ դեր կարող է ունենալ հենց ՌԴ իշխանությունը, որովհետև նախևառաջ խնդիրը պետք է մտահոգի տեղի իշխանությանը, քանզի այդ երկրի փողոցներում տեղի է ունենում հարաբերությունների պարզում էթնիկ խմբավորումների միջև»,- նշում է քաղտեխնոլոգը: 

Փաստերը վկայում են` բախումներն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից. ՀՀ ԱԳՆ

Նրա կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները նույնպես կարող են ռուսաստանյան գործընկերների առջև բարձրաձայնել հարցերը, ու եթե դրանք լուծվեն միջպետական մակարդակով, ապա հետագայում սեղանի շուրջ պետք է նստեն Ռուսաստանի հայ և ադրբեջանական համայնքների ղեկավարները, համայնքային կառույցների ներկայացուցիչները և իրար հետ պայմանավորվեն տեխնիկական հարցերի շուրջ:  

Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ տվյալ գործընթացում առաջին տուժողը տվյալ երկրի քաղաքացիներն են, որտեղ գրանցվում են էթնիկ բախումներ:

Քոչարի ու ծեծկռտուք. հայերի բողոքի ակցիաները Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ

Մարդիկ, ըստ նրա, տարբեր երկրներում առանց այդ էլ ունեին տարատեսակ խնդիրներ, և հիմա ստիպված են ականատես լինել իրենց փողոցներում տեղի ունեցող էթնիկ բախումների, հետևաբար, Հայաստանի իշխանությունները պետք է նույնպես շահագրգիռ լինեն, երկկողմ բանակցությունների միջոցով հորդորեն, ստիպեն, խնդրեն, որպեսզի արտասահմանյան երկրների իշխանություններն իրենց մոտ հնարավորինս շուտ հաստատեն կարգ ու կանոն՝ պայմանավորվածությունների գալով տեղի համայնքների հետ: 

«Ծիրանային պատերազմն» ու ՌԴ-ի հայերի միասնությունը. տրամադրություն բարձրացնող ֆոտոշարք