Ֆինանսների նախկին նախարարին և ՊԵԿ–ի ծառայողներին կաշառք են տվել. հարուցվել է քրգործ

Քրգործով տվյալներ են ձեռք բերվել, որ ֆինանսների նախկին նախարարին խոշոր չափերի արժեք ունեցող սարքավորումներ են նվիրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ֆինանսների նախկին նախարարին և պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Դատախազությունը Գագիկ Խաչատրյանին տված «Շահի ոսկիների» հետքերն է փնտրում. նոր մանրամասներ

«ՔԿ–ում քննվող քրգործի շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել, որ ֆինանսների նախկին նախարարին 2015թ-ին խոշոր չափերի արժեք ունեցող սարքավորումներ են նվիրել և ծառայություն մատուցելու ձևով կաշառք տվել։ Իսկ ՊԵԿ–ի ծառայողներին 2018թ. առանձնապես խոշոր չափերի կանխիկ գումար են կաշառք տվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող վերոնշյալ դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նշենք, որ 2015թ.-ին ՀՀ ֆինանսների նախարարը Գագիկ Խաչատրյանն էր։ Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորված է։ Նա անցնում է այլ քրգործերով։ Մասնավորապես, մեղադրվում է պաշտոնական գործունեության ընթացքում վատնում կազմակերպելու համար, և հենց այդ քրգործի շրջանակներում էլ կալանավորվել է:

Գագիկ Խաչատրյանը պետք է բուժում ստանա. ՄԻԵԴ-ը պահանջ է ներկայացրել ՀՀ կառավարությանը