Ամառը փոշմանել է, շոգերն էլի հետ կգան. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` հանրապետության տարածքում առաջիկա օրերին կրկին կարճատև անձրևներ կդիտվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 24-ին շրջանների զգալի մասում, 25-28-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

ԵԱՏՄ-ում 2021 թվականին հակաբիոտիկներից «մաքուր» կաթ ու միս կհայտնվի․ ԵԱՏՀ նախարար

Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Ամառը փոշմանել է, շոգերն էլի հետ կգան. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս հուլիսի 24-ի գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Աջափնյակի վթարային շենքերից մեկի բնակիչները տուն կստանան նորակառույցում

Մայրաքաղաքում հուլիսի 24–ի գիշերը սպասվում է 19-21 աստիճան տաքություն, իսկ հուլիսի 24–ի ցերեկային ժամերին կգրանցվի + 28...+30 աստիճան։