Միշուստինը խոսել է Ռուսաստանի «անվտանգության բարձիկի», Covid-19–ի ու իր երազանքի մասին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը պատմել է երկրի տնտեսական իրավիճակի, հեռանկարների, կորոնավիրուսի դեմ պայքարի, հիվանդության հաղթահարման սեփական փորձի, ինչպես նաև աշխատանքային գրաֆիկի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Ռուսաստանում ոսկու արժույթի պաշարները կայուն են։ Այժմ դրանք կազմում են ավելի քան 570 մլրդ դոլար: Նման հայտարարություն է արել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ազգային նպատակներին հասնելու միջոցներ կա՞ն

Միշուստինը նշել է, որ դեռևս համավարակից առաջ պետական բյուջե մուտքագրված միջոցներն ապահովում են Ռուսաստանի կայունությունը։

Դա բեռ չէ․ Պեսկովն անկեղծացել է և գնահատել Պուտինի հետ 20 տարվա աշխատանքը

Չնայած կորոնավիրուսը դանդաղեցրել է տնտեսական աճը, նվազեցրել եկամուտները և զգալի վնաս հասցրել մեծ թվով մարդկանց և ընկերությունների, սակայն, Միշուստինի խոսքով, գոյություն ունի «անվտանգության բարձիկ»։

«Ուզում եմ բոլորին վստահեցնել, որ մակրոտնտեսական կայունությունը, եկամուտները, որոնք մինչ այս հավաքվել են Ռուսաստանի բյուջեի բոլոր մակարդակներում, թույլ են տալիս մեզ շատ հարմարավետ զգալ»,-ասել է կառավարության ղեկավարը։

Վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանում ռազմավարական ազգային նպատակներն ու ազգային ծրագրերն ապահովելու համար բավարար միջոցներ կան:

Ռուսաստանի վարչապետը ժամանակին ուզում էր բժիշկ դառնալ

Նրա խոսքով ՝ համավարակի ժամանակաշրջանում, երբ սահմանափակվել է տնտեսական գործունեությունը, հստակ միջոցներ են ձեռնարկվել բնակչությանը և բիզնեսին աջակցելու համար։

«Այստեղ անհանգստանալու կարիք չկա. միջոցները բավարար են, որպեսզի ապահովեն բոլոր այն ազգային նպատակները, որոնք, ինչպես գիտեք, բոլորովին վերջերս նախագահի հրամանագրով մինչև 2030 թվականը նախանշված են եղել և ազգային նախագծերը, որոնցով մենք զբաղվում ենք»,-նշել է Միշուստինը։

Արդյո՞ք հաջողված է կորոնավիրուսի դեմ պայքարը Ռուսաստանում

Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ գիտնականները COVID-19-ի երկրորդ ալիքի նախադրյալներ դեռևս չեն տեսնում: Նա հույս է հայտնել, որ բժիշկների և Ռոսպոտրեբնադզորի հանձնարարականների կատարման դեպքում երկրորդ ալիք չի լինի։

Ռոսպոտրեբնադզորի ղեկավարն ասել է` ինչ հաճախականությամբ է պետք կորոնավիրուսի թեստ հանձնել

ՌԴ վարչապետը նշել է, որ այժմ երկրում նկատվում է կորոնավիրուսի դեպքերի թվի նվազում:

Ինչպես հայտնի է, Միշուստինը նույնպես հիվանդ է եղել կորոնավիրուսով։ Նա խոստովանել է, որ չգիտի, թե որտեղ էր վարակվել։ Նրա խոսքով՝ վարակը պաշտոններ չի ընտրում, և այն շատ վտանգավոր է։

«Ցավոք, բարձր ջերմություն ունեի, բայց ինչ վերաբերում է «արագ բուժվելուն», այնքան էլ այդպես չէ, դա բավական բարդ գործընթաց էր»,-ասել է Միշուստինը։

Ռուսաստանում ավարտել են COVID-19–ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Իրեն մի փոքր ավելի լավ զգալուն պես վարչապետը վերադարձել է աշխատանքային միջավայր։ Առիթից օգտվելով, նա բժիշկներին շնորհակալություն հայտնեց COVID-19-ի դեմ դժվարին պայքարի համար։

Ինչպես Միշուստինը վարչապետ դարձավ, և արդյո՞ք նա ազատ ժամանակ ունի

Հարցազրույցի ընթացքում կառավարության գործող ղեկավարը պատմել է, թե ինչպես է նշանակվել այդ պաշտոնում։ Միշուստինի խոսքով՝ այդ պաշտոնն իրեն առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ընդ որում, նա խոստովանել է, որ որպես կառավարության ղեկավար աշխատանքի անցնելիս դժվար էր պատկերացնել մարտահրավերների ամբողջ համալիրը, որոնց բախվում ես գործնականում։

Գոնե ռուս ժողովրդի նվերները թողնեին. Պուտինը խոսել է ԽՍՀՄ–ից դուրս եկածների մասին

Կորոնավիրուսի համավարակն իր շտկումները մտցրեց իշխանությունների ծրագրերում։ Ազգային նախագծերի, նախագահի հնչեցրած միջոցառումների իրականացումը, փաստորեն, հանդիպեց համավարակի առաջացրած խնդիրներին։

«Ստիպված էի բառացիորեն ամենօրյա ռեժիմով ընդունել որոշումներ` կապված մահճակալային ֆոնդի ընդլայնման, համապատասխան մեթոդների մշակման, մասնագետների պատրաստման, անհատական պաշտպանության միջոցների գնման և արտադրության մասին»,-պարզաբանել է Միշուստինը։

Սակայն, ըստ վարչապետի, այդ բարդ ժամանակաշրջանն արդեն անցյալում է։ Ընդ որում, Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքները լավագույններից մեկն են աշխարհում։

Միշուստինի հետ պատահածից հետո Պուտինի առողջության մասին ավելի շատ են հոգ տանում

Ինչ վերաբերում է աշխատանքի լարված ժամանակացույցին, ապա Միշուստինը հույս է հայտնել, որ հետագայում ավելի շատ ազատ ժամանակ կունենա սպորտով զբաղվելու համար: