Լոռու մարզում 28–ամյա կինը նույն տնից 4 անգամ գողություն է արել. մանրամասներ

Երիտասարդ կինը 4 անգամ համագյուղացու տանից գողություն կատարելով, ընդհանուր առմամբ հափշտակել է 530.000 դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Լոռու մարզում 28–ամյա կինը 4 անգամ գողություն է կատարել համագյուղացու տնից։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

28-ամյա աղջիկը թոշակառու հարևանուհուց գումար է գողացել

«Հուլիսի 22-ին Լոռու մարզի Ծաթեր գյուղի 36-ամյա մի բնակչուհի ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է տվել, որ վերջին մի քանի օրվա ընթացքում իրենց տան հյուրասենյակի զգեստապահարանից գողացել են 400 հազար դրամ, որից 15 հազարը գտել է տան վառարանի մոտից»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդումից ժամեր անց ոստիկանները տեղեկություն են ստացել, որ գողությունն արել է տուժածի համագյուղացի, 28-ամյա մի կին: Նա հրավիրվել է բաժին և խոստովանել, որ հուլիսի 20-ին, գտնվելով տուժած կնոջ տանը և օգտվելով նրա անուշադրությունից, հյուրասենյակի պահարանից գողացել է 400 հազար դրամ, իսկ դրա մի մասը՝ 15 հազարը, գցել է տան վառարանի մոտ։

Համակարգիչ, գումար ու ոսկյա շղթա. 43-ամյա կինը մեղադրվում է գողության մեջ

Ոստիկանության փոխանցմամբ` 28-ամյա կինը ներկայացրել է գողացած գումարի մի մասը՝ 160 հազար դրամ, և հայտնել, որ մնացածը ծախսել է:

Կինը նաև խոստովանել է, որ փետրվարին, մարտին և մայիսին, գտնվելով նույն տանը, ևս երեք անգամ օգտվել է տանտիրուհու անուշադրությունից և անկողնու տակի դրամապանակից գողացել համապատասխանաբար` 60, 40 և 30 հազար դրամ:

Նախապատրաստվում են նյութեր:

«Անբախտ» գողերը. տղամարդիկ տերմինալը գրկած դուրս են հանել, բայց տեղ չեն հասցրել. տեսանյութ