«Իմ սիրելի ձյաձ Բորյա»․ Չումակովը երգիչ Բոկայի մասին հուզիչ գրառում է արել

Հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովի բաժանորդները նրա հրապարակման տակ սկսել են գրել իրենց վարկածները, թե ինչից կարող էր մահանալ լեգենդար շանսոնյե Բոկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik․ Հայտնի երգիչ Ալեքսեյ Չումակովը հուզիչ գրառում է արել կովկասյան շանսոնի լեգենդ Բորիս Դավիդյանի մասին, որն ավելի հայտնի է Բոկա կեղծանունով։

Հուլիսի 21-ին հայտնի է դարձել, որ Լոս Անջելեսում (ԱՄՆ) 71 տարեկան հասակում մահացել է երգիչ Բոկան։

«Իմ սիրելի ձյաձ Բորյա։ Հարազատ մարդ։ Շնորհակալություն մանկության, շնորհակալություն երաժշտության, շնորհակալություն դպրոցի, շնորհակալություն հոգու համար։ Շնորհակալություն մարդկության, սիրու ու այն ջերմության համար, որն այժմ կա ու միշտ լինելու է ձեր յուրաքանչյուր երգում, ձեր յուրաքանչյուր նոտայում, ձեր յուրաքանչյուր լուսանկարում», - գրել է Չումակովը։

Կովալչուկը զարմացրել է ամուսնուն․ Չումակովն իսկական կովկասցու պես է արձագանքել

Երիտասարդ կատարողը շնորհակալ է, որ Բոկային ճանաչելու ու նրա հետ շփվելու հնարավորություն է ունեցել։

«Հնարավոր է դեռ հանդիպենք այս կյանքում, ու հաստատ կհանդիպենք հաջորդում։ Իսկ մինչ այդ, ննջեք խաղաղությամբ, ձյաձ Բոր։ Սիրել եմ, սիրում եմ ու սիրելու եմ։ Հավերժ», - գրել է Չումակովը։

Բաժանորդները ցավակցություն են հայտնել։ Շատերը նույնիսկ չգիտեին ողբերգական լուրի մասին ու Չումակովից էին ճշտում։

«Երեկ է մահացել։ Թոքերի հետ խնդիրներ կային, երկար պայքարում էր հիվանդության դեմ», -գրել է karina_abdjemilova-ն։

Որոշ օգտատերեր հերքել են այդ տեղեկությունը։ Սակայն մի բան հայտնի է, որ երգիչն իսկապես վերջին տարիներին վատառողջ էր։

Բոկան տասնյակ երգերի հեղինակ-կատարող է, որոնց թվում են «Доля воровская», «Ցավդ տանեմ», «Ջանա» և այլ հիթեր։ Իր առաջին երաժշտական ալբոմը ձայնագրել է 1972թ․-ին։ Որոշ աղբյուրներ նրան անվանում են «շանսոնի դասական»։ 1995թ.-ի Բոկան ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Լոս Անջելես։ Նա ունի կին, որդի, երկու դուստր և չորս թոռնիկ։ Նրանցից մեկը երգիչ Ժոկան է, որը հաճախ կատարում է պապի երգերը։