Բժիշկներն իրենց պարգևավճարների մի մասը փոխանցում են ոստիկանության համակարգի գործընկերներին

Որոշմամբ նախատեսվում է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով առողջապահության նախարարությանը հատկացված միջոցներից 15 349 215 դրամը հատկացնել ՀՀ ոստիկանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ պայքարող ոստիկանության հոսպիտալի բուժաշխատողները ևս պարգևավճարներ կստանան: Նման որոշում այսօր առողջապահության նախարարության առաջարկով ընդունվեց ՀՀ կառավարության նիստում: Առաջարկն ընդունվեց միաձայն՝ առանց զեկուցման ու քննարկման:

Ինչպես են ավտոներկրումներն ու կորոնավիրուսն ազդել բյուջեի վրա. ներկայացրել է ՊԵԿ նախագահը

Որոշմամբ նախատեսվում է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով առողջապահության նախարարությանը հատկացված միջոցներից 15 349 215 դրամը հատկացնել ՀՀ ոստիկանությանը` Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի այն բուժաշխատողների պարգևավճարների ապահովման համար, որոնք մասնակցություն են ունեցել կորոնավիրուսային վարակի (COVID-19) բուժման աշխատանքներում:

Հիշեցնենք՝ մինչ այդ կառավարության որոշմամբ առողջապահության նախարարությանն էր հատկացվեէ բանկային վճարային քարտ` կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման համար իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով:

Հայաստանում ևս մեկ բուժաշխատող է մահացել կորոնավիրուսից