ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Արցախի Հանրապետությունում կասֆալտապատվի Ծակուռի-Ակնաղբյուր ենթաշրջանային նշանակության ավելի քան 17 կմ ճանապարհը։ ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախագահ Արայիկ Հարությունյանը հետևել է հողաշինական աշխատանքների ընթացքին։
«Արայիկ Հարությունյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով Հադրութի շրջանի Ուխտաձորի ենթաշրջանում էր: Երկրի ղեկավարը հետևել է Ծակուռի-Ակնաղբյուր 7 համայքներ ընդգրկող ենթաշրջանային նշանակության ավելի քան 17 կմ ճանապարհահատվածի հողաշինական աշխատանքների ընթացքին, որոնց կհաջորդի ասֆալտապատումը»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հարությունյանը Ծակուռի համայնքում ծանոթացել է նաև բարեգործական միջոցներով և պետական օժանդակությամբ օրերս շահագործման հանձնված խմելու ջրի ներքին ցանցի աշխատանքին, ինչպես նաև այցելել գյուղի 11-րդ դարի եկեղեցի, որը ևս վերականգնվում է բարերարի կողմից:
Արցախում լուսադեմին ադրբեջանական ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք են խոցել. լուսանկարներ
ԱՀ նախագահը եղել է նաև ենթաշրջանի Մարիամաձոր համայնքում, որտեղ պետական ֆինանսավորմամբ իրականացվում են խմելու ջրի նոր ջրագծի կառուցման և ներհամայնքային ճանապարհների սալապատման և բարեկարգման աշխատանքներ:
Ուխտաձորում էլ ենթաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում էլ քննարկվել են իրականցվող ծրագրերն ու առկա խնդիրները:
Նախագահն ընդգծել է առկա հնարավորությունները չօգտագործելու անթույլատրելիությունը, այդ համատեքստում առաձնացնելով ոռոգման ջրով ապահովված լիելու պայմաններում դաշտերն անմշակ թողնելու փաստը: Նա համայնքների ղեկավարներից պահանջել է շտապ միջոցներ ձեռնարկել բացը վերացնելու ուղղությամբ:
Արցախի ՊԲ–ն ներկայացրել է` ինչ վիճակ է հիմա Ադրբեջանի հետ շփման գծում
Երկրի ղեկավարը ծանոթացել է նաև Ստեփանակերտ-Կարմիր շուկա մայրուղու վերանորոգման աշխատանքներին:
Նշենք, որ այցի ընթացքում նախագահին ուղեկցել են ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Հադրութի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք: