Անսպասելի ստուգումներ ռուսական զորքերում. տանկերը ջուրն են սուզվել. տեսանյութ

Զորավարժություններին մասնակցել է շուրջ 500 տանկ։ Յուրաքանչյուր մարտական մեքենան սուզվելով մանևրում է կատարել։
Sputnik

Ռուսաստանի Օրենբուրգի մարզում Կենտրոնական ռազմական օկրուգը զորավարժություններ է անցկացրել, որոնց ընթացքում զինվորականները ցուցադրել են մարտական մեքենաների հնարավորությունները։

«Արմատան» կարտահանվի․ ով առաջինը կստանա Տ-14 նորագույն ռուսական հզոր տանկը

Տանկերը սուզվել են ջրի տակ և անցել գետի հատակով, որի խորությունը 5 մետր է։

Զորավարժություններին մասնակցել է շուրջ 500 տանկ։ Յուրաքանչյուր մարտական մեքենան սուզվելով մանևրում է կատարել։

Ցածր տեսանելիության պայմաններում տանկիստները գետի հատակով շարժվում էին սարքերի օգնությամբ։ Սուզվելուց առաջ յուրաքանչյուր տանկի վրա օդատար սարք էր տեղադրվում։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ` Ռուսաստանում անսպասելի ստուգել են զորքերի մարտական ​​պատրաստվածությունը։

Տանկեր, Սիրիա և ՀԱՊԿ. հայ–ռուսական գործընկերության ժամանակակից միտումները