ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի - Sputnik. Երգչուհի Աննա Սեդոկովան՝ «ՎԻԱ Գրա» նախագծի նախկին մասնակիցը, երրորդ անգամ է ամուսնանում, այս անգամ՝ բասկետբոլիստ Յանիս Տիմի հետ։ Տեղեկությունը նա հայտնել է Instagram-ի իր բաժանորդներին ու ռոմանտիկ լուսանկար է հրապարակել։
Աննա Սեդոկովայի ու Միքայել Արամյանի նկարը մեծ իրարանցում է առաջացրել Instagram–ում
Յանիսն առաջարկություն է արել ԱՄՆ-ում, որտեղ նրանք արդեն երկու շաբաթ է հանգստանում են։ Բասկետբոլիստն իր ծննդյան օրը սիրելիին հրավիրել է զբոսանավով զբոսանքի, ռոմանտիկ մթնոլորտում նրան կարմիր վարդեր ու մատանի է նվիրել։
«Ինձ թվում է՝ «մինչև քեզ» չի եղել։ Դու հայտնվեցիր իմ կյանքում ու ցույց տվեցիր՝ ինչ է նշանակում իրական սերը։ Հիմա հաստատ գիտեմ՝ ինչ է նշանակում սիրել կյանքից ավելի։ Սիրել՝ ի հեճուկս ամեն ինչի», - գրել է Սեդոկովան։
Երգչուհին ասել է, որ իրենք արդեն հասցրել են շատ բաների միջով անցնել ու ձեռք բերած փորձը, այդ թվում նաև սխալները, միմյանց հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը գնահատելու հնարավորություն են տալիս։
«Սակայն այսօր կանք ԴՈՒ ու ԵՍ ու մեր զարմանալի ներկան ու ապագան։ Խոստանում եմ դառնալ լավագույն կինը քո համար ու միայն քո համար, լինել լավագույն ընկեր, մեր երեխաների համար` լավագույն մայր։ Ես շնորհակալ եմ Աստծուն քո հետ անցկացրած ամեն վայրկյանի համար ու կարոտում եմ քեզ առանց քեզ անցկացրած ամեն վայրկյանին։ Դու իմ հավերժությունն ես։ Ու ես ասացի քեզ ԱՅՈ։ Այո, ես կամուսնանամ քեզ հետ, ամբողջ Տիեզերքի լավագույն տղամարդ», - անկեղծացել է երգչուհին։
Տիման նույնպես ասել է ուրախալի լուրն իր բաժանորդներին ու հրապարակում է արել, որում սիրո խոստովանություն է արել Սեդոկովային։
«Սերը միայն բառ է մինչև ինչ-որ մեկը չի գալիս ու այն նշանավոր չի դարձնում, ու դու դա արեցիր։ Ես կտամ քեզ սիրտս ամբողջ կյանքի ընթացքում։ Ամենամեծ բանը, որը կյանքում կճանաչեք դա պարզապես սիրելն ու ի պատասխան սիրված լինելն է, և դա այն է, ինչ ես ունեմ։ Սիրում եմ քեզ մինչև լուսին ու հետ», - գրել է Տիման։
Բասկետբոլիստն ասել է, որ հատուկ է իր ծննդյան օրն առաջարկություն արել, սակայն Աննան երկու տոնական օր է իր համար կազմակերպել՝ զբոսանավի վրա շքեղ խնջույքով։
Զույգի սիրավեպի մասին գրեթե մեկ տարի առաջ է հայտնի դարձել։ Հարաբերությունները սկսվել են, երբ բասկետբոլիստը դեռ ամուսնացած էր։ Նրա կինը՝ Սանան, ասում էր, որ հենց Սեդոկովան է քանդել նրանց ընտանիքը։ Սակայն Աննա դա հերքում էր ու ասում էր, որ Յանիսի հետ սկսել է հանդիպել նրանց բաժանումից հետո։
Ինչպես են իդեալական ընկերուհիներ Վարդան ու Սեդոկովան անցկացրել երեկոն. լուսանկար
Տիման նախկին կնոջից երկու տարեկան որդի ունի Կրիստիան անունով։ Աննա Սեդոկովան երեք երեխա ունի (15-ամյա Ալինան, ինը տարեկան Մոնիկան ու երեք տարեկան Հեկտորը) երեք տարբեր տղամարդկանցից։