ՌԴ–ում Covid-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկում անցած կամավորները տուն գնացին. տեսանյութ

Ռուսաստանում ավարտվեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումը, սակայն արդյունքների մասին խոսելը դեռ շուտ է։
Sputnik

Ամփոփիչ հետազոտություն անցնելու համար կամավորներին ևս մեկ անգամ կհրավիրեն Բուրդենկոյի անվան հոսպիտալ, որտեղ նրանք մի քանի շաբաթ են անցկացրել։

Այնուհետև ուսումնասիրության արդյունքները կուղարկվեն Գամալեայի անվան հետազոտական կենտրոն. դեղորայքը հենց այնտեղ է մշակվել։ Հետո միայն ՌԴ առողջապահության նախարարությունը հավանություն կտա կամ չի տա պատվաստանյութին։

Նուբար Աֆեյանի ընկերությունն ավարտել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման 1-ին փուլը

Թե երբ դա տեղի կունենա, և որտեղ են նախատեսում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրություն սկսել, դիտեք մեր տեսանյութում։

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ է․ ՌԴ պաշտպանության փոխնախարար