Մի քիչ կզովանանք, մի քիչ էլ կթրջվենք. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում կգրանցվի օդի ջերմաստիճանի անկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հուլիսի 22-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ:

Երևանում ցուցադրում են Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները. լուսանկարներ

Հուլիսի 25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։

Մի քիչ կզովանանք, մի քիչ էլ կթրջվենք. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս հուլիսի 22-24-ը` գիշերը և երեկոյան, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝  20-22 մ/վ: Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտաշատի ոստիկանները նորածնի վաճառքի դեպք են բացահայտել․ տեսանյութ

Մայրաքաղաքում հուլիսի 22–ի գիշերը կգրանցվի 21-23 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +30...+32–ի։