Մահացել է «Ունիսոնի» «Միսս գեղեցկություն 2012» տիտղոսին արժանացած Անահիտ Աբաջյանը

Անահիտը շատ ակտիվ ու պայծառ մարդ էր։ Նա չէր խորշում Ջավախքից գալ Երևան հաշմանդամ աղջիկներին քաջալերելու և ոգեշնչելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Կյանքից անժամանակ հեռացել է 2012 թվականին «Ունիսոն» ՀԿ–ի կազմակերպած գեղեցկության մրցույթում հաղթած Անահիտ Աբաջյանը։ Տեղեկությունը հայտնում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը։

«Անահիտն ապրում էր Ախալքալաքում, շատ ակտիվ, պայծառ, լավատես ու գեղեցիկ անձնավորություն էր։ Տարիներ առաջ նա փայլուն հաղթանակ տարավ «Ունիսոնի» կազմակերպած գեղեցկության մրցույթին և արժանացավ «Միսս գեղեցկություն 2012» տիտղոսին»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ալավերդյանի խոսքով` Անահիտը միշտ պատրաստ էր իր մասնակցությունը բերել ցանկացած կարևոր միջոցառմանը, չէր խորշում Ջավախքից գալ Երևան հաշմանդամ աղջիկներին քաջալերելու և ոգեշնչելու համար։

Երևանում կորոնավիրուսից պոլիկլինիկայի մանկաբույժ է մահացել

«Ունիսոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Անահիտի մահվան պատճառը թթվածնային անբավարարությունն է եղել։ Նա ընդամենը 29 տարեկան էր։

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. 30–ամյա վարորդը տեղում մահացել է