Երևանում մահացել է «օրենքով գող» Կրասնոդարցի Ռաֆոն

Բազմաթիվ անգամ ազատազրկման դատապարտված Ռաֆիկ Ամոյանը թագադրվել էր 1988 թվականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Երևանում մահացել է «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանը, որը քրեական միջավայրում հայտնի էր որպես «Եզդի Ռաֆո» կամ «Ռաֆ Կրասնոդարսկի»: Տեղեկությունը հայտնում է Փրայմ Քրայմը։

ԱՄՆ–ում սպանել են «Նոյյան տապան» գրախանութի սեփականատիրոջը. ԶԼՄ

Նշվում է, որ «քրեական գեներալը» մահացել է լյարդի ցիռոզից։

Նախկինում բազմաթիվ անգամ դատապարտված ազգությամբ եզդի Ռաֆիկ Ամոյանը թագադրվել էր 1988 թվականին։

Վերջին անգամ նա հինգուկես տարվա ազատազրկման էր դատապարտվել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար Կրասնոդարի Պերվոմայսկի դատարանի դատավճռով: Ամոյանը պատիժը կրել է Բաշկորտոստանում և Ուլյանովսկի մարզում, այդ թվում ՝ Դիմիտրովգրադի բանտում, որտեղից ազատվել է 2014 թվականին:

2016 թվականին նա Ուկրաինայից արտաքսվել էր Հայաստան։

«Օրենքով գողը» 57 տարեկան էր, ազգությամբ` եզդի։

Հայազգի «օրենքով գող» Արթուր Մոլոդոյը կկանգնի դատարանի առաջ