Հայաստանում ևս մեկ բուժաշխատող է մահացել կորոնավիրուսից

Առողջապահության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երկրորդ մահվան լուրն է հայտնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ մահվան ևս մեկ դեպք է գրանցվել բուժաշխատողների շրջանում:

«56-ամյա Արմինե Հովհաննիսյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի բուժքույր»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Ըստ Նիկողոսյանի` Հովհաննիսյանը երկար տարիներ աշխատել է առողջապահության համակարգում` նվիրված և հավատարիմ իր աշխատանքին:

Հիշեցնենք` նախարարի խոսնակն այսօր առավոտյան հայտնել էր, որ կորոնավիրուսից մահացել է 59-ամյա Սիրանուշ Հարությունյանը, որն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 35 693–ի։