Հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել Քիշնևում. տեսանյութ

Աշխարհի տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները շարունակում են միջազգային հանրությանը մոլորեցնելու և սեփական երկրի ագրեսիան Հայաստանին վերագրելու փորձերը։ Հերթական փորձը հայերի և ադրբեջանցիների միջև բախման պատճառ է դարձել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի կենտրոնում։
Sputnik

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մի քանի հարյուր ադրբեջանցիներ իրենց երկրի դրոշներով անցել են Քիշնևի փողոցներով։

Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան կազմակերպած երթը կապված է եղել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցող սրված հակամարտության հետ։ Մասնակիցները քայլել են դեպի հայկական դիվանագիտական ներկայացուցչություն, որի մոտ էլ արդեն հավաքվել էին հայ համայնքի ներկայացուցիչները։ Բախումը տեղի է ունեցել դեսպանատան մոտ։

Ադրբեջանցիներից մեկի քիթն է կոտրվել, մյուսի՝ աչքի տակը վնասվել. ինչ է կատարվել Լոնդոնում

Լարված իրավիճակը ծեծկռտուքի է վերածվել։ Հայերն ու ադրբեջանցիները սկսել են կռվել ու միմյանցից խլել դրոշները։ Հետո ակցիայի մասնակիցները գործի են դրել դրոշների ձողերը։

Ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել՝ բաժանելով հայերին ու ադրբեջանցիներին։ Ի վերջո, ադրբեջանցիներին թույլատրվել է ավարտին հասցնել նախաձեռնած երթը ՝ ընթերցելով Մոլդովայում բնակվող ադրբեջանցիների կոնգրեսի բանաձևը։ Դրանով ադրբեջանցիները պահանջել են, որ Հայաստանը դադարեցնի Ադրբեջանի դեմ «ագրեսիան»։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 22-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Երևանում ցուցադրում են Ադրբեջանի ԶՈՒ–ի խոցված և առգրավված անօդաչուները. լուսանկարներ