ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում»,–նշել է Նիկողոսյանը։
Նշենք` Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահվան 16 դեպք է գրանցվել։ Բոլոր մահացածներն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է:
Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 439 նոր դեպք։
Վարակվածներից առողջացել են 560–ը, կատարվել է 1898 նոր թեստավորում։
439 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 35 693