Երևանում բախվել են Mercedes–ն ու Skoda–ն. վիրավորների վիճակը ծանր է

Ուլնեցու և Սևակի փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել են Skoda–ի վարորդն ու Mercedes–ի ուղևորները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի — Sputnik. Երևանի Ուլնեցու և Սևակի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրոնսպորտային պատահար, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

Ողբերգական վթար Շիրակի մարզում. երիտասարդ վարորդներից մեկը տեղում մահացել է

Նշվում է , որ վթարի մասին ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացել են հուլիսի 21-ին, ժամը 19։51-ին։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

«Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Աշոտ Ս․) և «Skoda» մակնիշների ավտոմեքենաները (վարորդ՝ Արմեն Շ․, ծնված 1975 թ․)։ ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (Ժիրվարդ Գ․, Հակոբ Ս․ և Գրիգոր) և Արմեն Շ․-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,–ասվում է ԱԻն հաղորդագրության մեջ։

Փրկարարները Ժիրվարդ Գ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են «Skoda» մակնիշի ավտոմեքենան և փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները