Կորոնավիրուսը կարող է տապալել «Մարտի 1»-ի գործով նիստերը. տուժողները շատ են, տեղը՝ փոքր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դատարանի դահլիճում կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում կասկածներ ունի: Ըստ նրա` դատական նիստը մի օր ուղղակի կարող է տապալվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. «Մարտի 1»-ի գործով դատական նիստից հետո այսօր լրագրողների հետ զրոhttps://armeniasputnik.am/armenia/20200721/23829052.htmlւյցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև կորոնավիրուսի համավարակի ու արտակարգ դրության պայմաններում անցկացվող դատական նիստներին՝ նշելով, որ դատարանի դահլիճում հնարավորինս պահպանվում են սահմանված հակահամաճարակային կանոնները, այդ թվում՝ սոցիալական հեռավորությունը: Բայց և չբացառեց, որ մի օր դրա հետևանքով նիստն ուղղակի չի կայանա:

«Մարտի 1»-ի տուժողը դատարանում չի տեսնում իրական մեղավորներին և պահանջում է փոխհատուցում

«Վերապահումով կարող ենք ասել, որ պահպանված են: Մենք փորձում ենք այդ հեռավորությունը պահպանել, չնայած ամեն դեպքում ռիսկը պահպանվում է: Բայց մի կարևոր խնդիր կա. այս գործով ներգրավված են 112 տուժողի իրավահաջորդներ ու տուժողներ: Եվ, եթե հաջորդ դատական նիստին 20-30 տուժող որոշեն ներկայանալ դատական նիստին, այդ նիստը ձախողվելու է»,- ասաց Խուդոյանը:

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։

Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին:

«Մարտի 1»-ի գործով դատախազները չեն փոխվի. դատարանը մերժեց տուժողի միջնորդությունը

2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

Նույն քրեական գործով դատարանում ամբաստանյալի կարգավիճակ ունեն նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Սեյրան Օհանյանի պաշտպանն առաջարկում է հետաձգել «Մարտի 1»-ի դատաքննությունը. որն է պատճառը