Նոյեմբերյանում երկինքը պատռվել է. լուսանկարներ

Տավուշի մարզպետի խորհրդականի հրապարակած լուսանկարներում երևում են կոտրված տանիքներն ու արմատախիլ եղած ծառերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ Տավուշի մարզպետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը հայտնում է, որ Նոյեմբերյանում քամին, կարկուտն ու հորդառատ անձրևը վնասներ են հասցրել ինչպես բնակելի տներին, այնպես էլ ծառերին ու այգիներին։

«Նոյեմբերյանում երկինքը պատռվել է: Միշտ մի աղետ, մի վնաս, պարտադիր է՝ որ գաս անպակաս. Նոյեմբերյանում քամին, կարկուտն ու հորդառատ անձրևը ավերներ են գործում»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Գրիգորյանը և լուսանկարներ հրապարակել։

Նա հայտնել է նաև, որ այժմ տեղում աշխատում են վնասների գնահատման համայնքային ու մարզային հանձնաժողովները: Առավոտյան նրանք կշարունակեն աշխատանքը:

Գյումրիում իսկական ջրհեղեղ է, մեքենաները «լողում» են փողոցներում. տեսանյութեր

Հիշեցնենք` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր տեղեկացրել էր, որ Հայաստանի տարածքում հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

«Նման բան մեկ էլ 170 տարի առաջ էր եղել». Գյումրիում հաշվարկվում են աղետի պատճառած վնասները