Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ է․ ՌԴ պաշտպանության փոխնախարար

Կամավորները, որոնք մասնակցում էին առաջին պատվաստանյութի փորձարկումներին, գտնվել են բժիշկների մշտական հսկողության տակ։ Դուրս գրվելու պահին նրանք բոլորն իրենց լավ էին զգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը պատրաստ է։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը Аргументы и факты պարբերականին տված հարցազրույցում։

Ինչպես արդեն հայտնել էինք, Ռուսաստանում ավարտվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման կլինիկական փորձարկումները, բոլոր կամավորները դուրս են գրվել։

Փոփոխություն կորոնավիրուսի թեստավորման կարգում. 38.5 աստիճանի սպասելն այլևս պարտադիր չէ

Ինչպես նշել է Ցալիկովը, փորձարկմանը մասնակցած բոլոր կամավորները Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալի բժիշկների մշտական հսկողության տակ են գտնվել: Դուրս գրվելու պահին նրանց բոլորի մարմնում իմունիտետ է ձևավորվել կորոնավիրուսի դեմ, և նրանք իրենց լավ են զգացել։

Նրա խոսքով ՝ Ն.Ֆ. Գամալեայի համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների և գիտնականների կողմից փորձարկումների արդյունքների վերջնական գնահատում արդեն կատարվել է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Նուբար Աֆեյանի ընկերությունն ավարտել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման 1-ին փուլը

Ըստ համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի` հուլիսի 21-ի դրությամբ աշխարհում  կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 14,8 մլն. Համավարակի  զոհ է դարձել ավելի քան 613 հազար մարդ։

Օպերատիվ շտաբի պաշտոնական տվյալների համաձայն ՝ Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 777 486 մարդու մոտ։ 12 427–ը մահացել են COVID-19-ի բարդություններից։